ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Գործող Աստված

Գործող Աստված
05.11.2025 | 21:59
Նոյեմբերի 6
Զորությունը ձեր պատկերացրածի պես մի համապարփակ ուժ չէ, որ տագնապի ժամին ձեզ օգնության եք կանչում: Զորությունը պարզապես նույն Ինքը Գործող Աստվածն է:
Երբ Իմ հետևորդներից որևէ մեկը, անգամ նրանցից ամենատկարը, թույլ է տալիս, որ Աստված գործի իր միջոցով, այդ ժամանակ նրա արած բոլոր գործերը կատարյալ են լինում:
Այսմտածումն ունեցիր հատկապես այն օրերին, երբ անելիքներ առանձնապես չունես:
Հասկացիր, ջանա շարունակ տեսնել, որ դու չես հեղինակը հզոր գործերի, այլ քո մեջ գործող Աստվածային Հոգին է այդ ամենի կատարողը:
Ինչպես արդեն ասել եմ, քո միակ անելիքը պետք է լինի` քո անձը և քո «ես»-ը սպանելն ու հեռու վտարելը:
Ընտիր ուրագը վարպետի ձեռքում շատ որակով գործեր կկարողանա կատարել: Այդ նույն ուրագը անվարժ տղեկի ձեռքում ոչ մի բան չի կարող անել:
ՈՒրեմն հիշիր, որ ոչ թե գործիքը, այլ այն օգտագործող ձեռքն է արդյունք տվողը:
Հիշիր նաև, որ ոչ մի օր չպետք է կորած համարել, եթե այդ օրը մի որևէ հոգևոր Ճշմարտություն ավելի պարզ ու հստակ է դարձել քեզ համար: Ոչ մի օր չի կարող կորած համարվել, եթե այդ օրը տրամադրվել է, որ Ես գործածեմ: Իմ այդ գործածությունը կարող է և չտեսնվել քո կողմից, բայց այդ ինձ թող:
Դու միայն բնակվիր Իմ մեջ, և թող որ` Ես էլ քո մեջ օթևանեմ, որպեսզի կարողանաս առատ պտուղներ տալ:
Պտուղը ճյուղերի գործը չէ. թեև ճյուղերը հպարտորեն նրանց կրում են իրենց վրա:
Պտուղը որթատունկի գործն է, որ իր կենսահյութը արմատներից շարունակ ճյուղերին է մղում:
Ես Որթատունկն Եմ, դուք` ճյուղերը:
Դիտվել է՝ 2064

Մեկնաբանություններ